Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին ՀՕՊ զորավարժություններ է անցկացնում

Ամենադիտվածներ

Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներն անցկացվում են Ղրիմին սահմանակից Խերսոնի շրջանի զորավարժարաններից մեկում:

«Խերսոնի շրջանի զորավարժարաններից մեկում, կատարելով Ուկրաինայի զինված ուժերի միավորված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերխի Նաևի հրամանը, վարժանքներ են անցկացվում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից, որոնք մարտական ​​հերթապահություն են իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության ժամանակավորապես օկուպացված տարածքի հետ սահմանին», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են «հնարավորինս մարտական պայմաններին մոտ»: Հրամանատարությունը նշել է, որ այս հատուկ մարտավարական վարժանքներում ներգրավված են զենիթահրթիռային համակարգերի մարտական ​​անձնակազմեր և զենիթային կայանքների անձնակազմեր:

Ամենաթարմ