fbpx
Աշխարհ

Ուկրաինա. նախագահական ընտրություններ

Այսօր, մարտի 31-ին  Ուկրաինայում  անց էին կացվում երկրի նախագահի ընտրությունները։ Թեկնածու է գրանցվել 39 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Արշավի առաջատարն է Վլադիմիր Զելենսկին, ում վարկանիշը ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30 տոկոսը։ Երկրի գործող ղեկավար Պյոտոր Պորոշենկոյին պատրաստ էր ձայն տալ քաղաքացիների 17 տոկոսը, իսկ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի օգտին՝ 12,5 տոկոսը։

Ըստ Ուկրաինայի ԿԸՀ-ի՝ տեղական ժամանակով ժամը 15։00-ի դրությամբ  199 ընտրատարածքներից 36-ի արդյունքներով, , մասնակցությունը գերազանցել է 45 տոկոսը։ Այս պահի դրությամբ, ըստ նախնական արդյունքների առաջատարը Զելինսկին է 30,7 տոկոս արդյունքով։

Սոցիոլոգների կարծիքով նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ