fbpx
Աշխարհ

Ուկրաինան պետք է 1,4 մլդ դոլար արտաքին պարտք վճարի․ Bloomberg

Ուկրաինան պետք է սեպտեմբեի 1-ին շուրջ 1,4 միլիադ դոլար արտաքին պարտք վճարի։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ նշելով, որ երկրի իշխանությունները փորձում են միջոցներ գտնել կատարելու պարտավորությունները:

Ըստ աղբյուրների տեղեկատվության, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները, Կիևը կարող է վարկատուներին առաջարկել կատարել պատքի վերաձևակերպում: Իրավական տեսակետից վիճելի տարբերալ էլ կա, որ Արևմուտքի կողմից Կիևին ռուսական սառեցված ոսկեարժութային պահուստների օգտագործման հնարավորություն կտրամադրվի:

Վարկատուները կասկածում են ելք գտնելու՝ Ուկրաինայի ունակության հարցում: Երկրի պարտքի հանձնառությունների արժեքն ընկել է արդեն 40 տոկոսով և եթե Կիևն  արտաքին հանձնառությունների պարտազանցում թույլ տա, դա բացասաբար կազդի ապագայում համաշխարհային ֆինանսական շուկայից օգտվելու՝ նրա հնարավորության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ