fbpx
Աշխարհ

Ուկրաինան ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին չի մասնակցի Ռուսաստանի պատճառով

Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Բոգդան Յարեմենկոն:

«Չունենալով այլ հնարավորություն արձագանքելու այդ կազմակերպության կողմից սեփական սկզբունքների խախտմանն ու բախվելով շահերի բացահայտ անտեսմանը՝ Ուկրաինան դեռ ձեռնպահ կմնա իր պատվիրակությանը ԵԽԽՎ գործուղելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Յարեմենկոյի խոսքով՝ որոշմանն աջակցել է Ռադայի խմբակցությունների մեծ մասը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն ամբողջ ծավալով վերականգնել է ռուսական պատվիրակության լիազորությունները: Դրանից հետո Կիևը հրաժարվել է աշնանային նստաշրջանին մասնակցությունից: Ուկրաինայի օրինակին հետևել են Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ