fbpx
Եվրահանգրվան

Ուկրաինան լրացրել է Եվրամիության անդամակցելու հարցաթերթը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը ապրիլի 8-ին Կիև այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին էր հանձնել Եվրոպական Միությանն անդամակցելու հայտը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, Ուկրաինան արդեն լրացրել է այն և այս պահին սպասում է Եվրահանձնաժողովի հանձնարարականին՝ կապված ԵՄ-ին անդամակցելու չափանիշների համապատասխանության հետ։

Ուկրաինայում ակնկալում են, որ հանձնարարականը կլինի դրական։ Ակնկալվում է նաև, որ Ուկրաինան հունիսին ձեռք կբերի Եվրամիության անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ