fbpx
Աշխարհ

Ուկրաինան ընդլայնել է ռուսական արգելված ապրանքների ցանկը

Ուկրաինայի կառավարությունն ընդլայնել է ռուսական արգելված ապրանքների ցանկը, որոնք ներկրվում են երկիր:  

Համապատասխան փաստաթուղթը զետեղվել է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության կայքում:   

Ցուցակում ընդգրկված են եգիպտացորենի օսլա, գլյուկոզա և գլյուկոզայի օշարակ, մալտոդեքստրին և մալտոդեքստրինի օշարակ:  

Բացի այդ, Ուկրաինան արդեն արգելել էր Ռուսաստանից  կաթնամթերքների, թեյի, սուրճի, գարեջրի, ալկոհոլի, շամպունի, ցնցուղի գելերի, օճառի, երկաթուղային սարքավորումների, գյուղատնտեսության համար քիմիական նյութերի ներկրումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ