Ուկրաինայում վերջին մեկ օրում գրիպի բարդացումներից մահացել է երկու մարդ, մահացածներից մեկը Ժիտոմիր քաղաքից տարեց տղամարդ է, մյուսը՝ Զապորոժիեից նորածին երեխա, հայտնել է Հանրային առողջության կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, ՍՇՎ բաժնի ղեկավար Օքսանա Արտեմչուկը:
«Երեկոյան մեկ տեղեկություն ենք ստացել, որ մահացել է մեկուկես ամսական երեխա: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են գրիպը: Մահացել է նաև Ժիտոմիրի տարեց բնակիչ: Այդ տվյալները մեր ռեեստրում դեռ չենք ներառել, մենք դեռ խոսում ենք 19 մահացու դեպքի մասին», – նշել է Արտեմչուկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրիպի հետևանքով Ուկրաինայում մահացել է 19 մարդ: Նրանց շարքում են հղի մի կին և 3 երեխա: