Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում։ Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երգիչը ՈւԱԾ-ի տվյալների բազայում ավելացվել է հոկտեմբերի 30-ին, սակայն այս մասին տեղեկությունը հրապարակվել է միայն դեկտեմբերի 16-ին։ Կիրկորովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանին բռնակցված Ղրիմում և Դոնեցկում իր համերգային ելույթների կապակցությամբ։

