Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում

Հրապարակող՝

Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում

Ամենադիտվածներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինան մշակել է արդյունավետ մեթոդներ այս ԱԹՍ-ները խոցելու համար։ Զելենսկին նշել է, որ արդեն հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ տրամադրել և ուկրաինացի մասնագետների ներկայությունը ապահովել, որոնք կկարողանան երաշխավորել պահանջվող անվտանգությունը։ Reuters-ի աղբյուրների համաձայն, աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն Reuters-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է ընդունել օգնություն ցանկացած երկրից։

Ամենաթարմ