Ուկրաինայի նախագահի թեկնածուն ռուսական բիզնեսների մասին

Ուկրաինացի շոումեն և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին արձագանքել է հետաքննության արդյունքներին, որոնք պարզել են, որ նա բիզնես է ունեցել Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը:

Նա նշել է, որ պայմանագրի պայմանների պատճառով չի կարողանում լքել ռուսական ընկերությունը: Բայց միևնույն ժամանակ, նա հնարավորություն ունի հեռանալ Կիպրոսյան ընկերությունից, որը հանդիսանում է ռուսական բիզնեսի սեփականատերը: Ըստ նրա, մոտ ապագայում նա կդադարեցնի լինել այս ընկերության համասեփականատեր:

«Պայմանագիրը 10 տարի է: Ինչպե՞ս ես կարող եմ փակել այս ընկերությունը: Պայմանագրի վավերականությունը՝ մինչև 2021 թվականն է: 2011-ից սկսած, մինչև 2021 թ-ը մենք ստանում ենք մեր «ռոյալթին» «Сваты»(«Խնամիներ») սերիալից- ից: Եվ ի՞նչ պետք է անենք մենք: Փակե՞նք այն: Նվիրենք մեր փողերը ռուսների՞ն: Ոչ, իհարկե », – ասել է Զելինսկին:
Նշենք, որ հունվարի 18-ին հայտարարվել էր, որ Զելենսկին բիզնես ունի Ռուսաստանում: Հետաքննության համաձայն՝«ՎայսբերգՓիքչըրս»(Вайсберг Пикчерс), «Պլատինիումֆիլմ»(Платинумфильм ) և «Գրին ֆիլմս»(Грин Филмс) ռուսաստանյան ընկերությունների հիմնադիրը Կիպրոսի՝ «Գրին Ֆեմըլի» (Green Family Ltd) ընկերությունն է, որն իր հերթին հանդիսանում է նաեւ Ուկրաինայում հայտնի «Կվարտալ 95»(ООО «Квартал 95»)-ի համահիմնադիր:

Ամենաթարմ