Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է «Բարսելոնայի» հետ մնալու մասին։
Նա նշել է, որ հարգում է ակումբին, հարգում է Չավիին և վերջինիս միայն հաջողություններ է մաղթում։
Անչելոտիի խոսքով՝ ուրախանալու ոչինչ չկա և «Բարսան» ունի անհրաժեշտ վարպետությունը՝ բարդ իրավիճակներից դուրս գալու։
«Ռեալի» մարզիչի խոսքով՝ կատալոնական ակումբը կարող է միանալ չեմպիոնական մրցավազքին, քանի որ մրցաշրջանը երկար է, իսկ առաջնությունը՝ մրցակցային։
Անչելոտիի խոսքերը փոխանցում է AS պարբերականը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Ռայո Վալեկանոյին» հաղթելուց հետո գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 27 միավորով։ «Բարսելոնան» ընդամենը 17 միավոր է վաստակել և միայն 9-րդն է։ Լա Լիգայի այս մրցաշրջանում կայացել է դեռևս 13 տուր։