fbpx
Գիտություն

Ուրանում ամառ է, Նեպտունում`ձմեռ. Հաբլ աստղադիտակի տեղեկատվությունը

Երկրի հյուսիսային կիսագնդի բնակիչները արդեն հոգնել են ցուրտ եղանակից, սառնամանիքներից և ձյան տեղումներից,: Հետևաբար, տրամաբանական է այլ մոլորակների եղանակի վրա ուշադրություն դարձնելը: Վերջերս Հաբլ աստղադիտակը Ուրանի և Նեպտունի եղանակների մասին նոր տեղեկություններ է ստացել, տեղեկացնում է Space-ը:

Ուրանում այս պահին ամառ է, բայց այնտեղ չափազանց շոգ դժվար թե լինի. Արեգակին ուղղված կողմը ծածկված է խիտ ամպով:

Միևնույն ժամանակ, Նեպտունում ձմեռ է, որը կտևի 41 երկրային տարի: Այստեղ առաջացել է հզոր փոթորիկ, որը ձգվում է 11 հազար կմ: Նեպտունում փոթորիկների բնույթն առայժմ պարզված չէ, բայց դրանք հիմնականում առաջանում են տասնամյակի ընթացքում 2 անգամ: Փոթորիկը մթնոլորտի ստորին շերտերից վեր է բարձրացնում մասնիկներ՝ դրանք միախառնելով և նոր ամպեր ստեղծելով:

Հավելենք, որ աստղագետները սառած մեթանի նոր ամպեր են նկատել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ