Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի կարծում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կներքաշի ԱՄՆ-ին երկարատև պատերազմների մեջ Մերձավոր Արևելքում։ Washington Post-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ երկու ճանապարհ կա՝ ռազմական հարվածներով կանխել Իրանի միջուկային զենքի ստեղծումը կամ գտնել դիվանագիտական լուծում։ Վենսը նաև նշել է, որ չգիտի, թե ինչպես կվարվի նախագահ Դոնալդ Թրամփը այս հարցում։
Հիշեցնենք, որ Ռազմական լարվածության աճի ֆոնին երեկ Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն անցկացրեցին անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Համաձայնություն ձեռք բերելու մասին հաղորդում չի եղել։ Օմանի արտգործնախարարը, որը միջնորդի դերում է, հայտնել է, որ քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում։

