ԱՄՆ և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում

Հրապարակող՝

,

amn-rus

ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը նոյեմբերի 24-ին Աբու Դաբիում հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկը։ Հանդիպումների մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյայի, որի անունը չի նշվում։ Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է 28 կետից բաղկացած ծրագիրը, որը նախատեսված է որպես հիմք ապագա ավելի բարձր մակարդակով քննարկումների համար։

Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո։ BBC-ի աղբյուրները հաստատել են, որ Դրիսկոլը օրեր առաջ Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի իշխանությունների հետ։ Պաշտոնյան հայտնել է, որ բանակցությունները կշարունակվեն նոյեմբերի 25-ին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցող հանդիպումներին և ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է դիվանագիտական լուծումների միջոցով հասնել իր նպատակներին։

Ամենաթարմ