ԱՄՆ-ն ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

Հրապարակող՝

amn-ukraina

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային երկարաժամկետ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության զինամթերք՝ ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Միջոցները, որոնք կհատկացվեն Ուկրաինային, կուղղվեն Hawk զենիթահրթիռային համակարգի արձակման կայանքների գնման, ինչպես նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգի երկու տեսակի առաջադեմ հրթիռներ ձեռք բերելու համար։

Ամենաթարմ