Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ընթացքում և կորցրել է գիտակցությունը։
Դատական նիստն ընդհատվել է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ դատական նիստը։ Երբ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացնում դատարանին, Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ։