ԱՄՆ-ը հերքում է USS Abraham Lincoln-ին հարվածելու մասին Իրանի պնդումները

Հրապարակող՝

US aircraft carrier at sea

Ամենադիտվածներ

ԱՄՆ զինված ուժերը պաշտոնապես հերքել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պնդումները, թե իրենց ուժերին հաջողվել է բալիստիկ հրթիռներով հարվածել USS Abraham Lincoln ավիակրին։ Իրանական կողմը պնդում էր, որ Օմանի ծովում իրականացված գործողության արդյունքում ավիակիրը դուրս է եկել շարքից և ստիպված եղել նահանջել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է ռազմանավի լուսանկարները՝ հաստատելով, որ այն շարունակում է մարտունակ մնալ և մասնակցել «Operation Epic Fury» գործողությանը։

Միաժամանակ, ամերիկյան կողմը հաստատել է, որ ավելի վաղ տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ. իրանական նավը վտանգավոր մոտեցում է ցուցաբերել ավիակրին, ինչին ի պատասխան՝ ամերիկյան ուժերը կրակ են բացել։ Ըստ հաղորդումների՝ նախ կիրառվել է 5 դյույմանոց նավային թնդանոթ, ապա ուղղաթիռից արձակված երկու Hellfire հրթիռներով խոցվել է իրանական նավը։ Իրանական նավի և անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

1989 թվականին շահագործման հանձնված USS Abraham Lincoln-ը հանդիսանում է Carrier Strike Group 3-ի ֆլագմանը։ Այն հագեցած է միջուկային ռեակտորներով և ունակ է երկար ժամանակ գործել առանց լրացուցիչ վառելիքի։ Փորձագետները նշում են, որ իրանական կողմի պնդումներն ու դրանց ամերիկյան հերքումները վկայում են ռազմական գործողություններին զուգահեռ ընթացող ինֆորմացիոն պատերազմի մասին, որտեղ յուրաքանչյուր կողմ փորձում է իր առավելությունը ցույց տալ գլոբալ հանրությանը։

Ամենաթարմ