Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել համավարակի պայմաններում ուսուցման գործընթացը կազմակերպելու մասին, որում նշվում է․
Հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում ու մանկապարտեզներում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով:
Երաժշտական, արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 1-ից:
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով:
Բուհերում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հետևյալ կերպ.1-ին կուրսեցիները կհաճախեն պարապմունքներին ս.թ. սեպտեմբերի 1-ից, 2-րդ,3-րդ,4-րդ կուրսերը՝ սեպտեմբերի 7-ից:
Մագիստրատուրայի կուրսերում կրթական գործընթացի կազմակերպման ձևաչափը թողնվել է բուհերի հայեցողությանը. գործընթացը կարող է կազմակերպվել կենդանի, հեռավար կամ հիբրիդային տարբերակով:
Ուսումնական հաստատությունում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ դասաժամի 40 րոպե տևողությամբ:
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասաժամի տևողության սահմանումը թողնվում է տնօրինության հայեցողությանը։
Ուսումնական գործընթացը կկազմակերպվի պարետատան պահանջներին ու ցուցմումներին համապատասխան: Բոլոր կրթական հաստատությունները ապահովված են ջերմաչափներով ու ախտահանիչ միջոցներով:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/178558710451584