6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում, որի հետևանքով տուժած մարդկանց թիվն արդեն հասնում է 41-ի։
Այս մասին տեղեկանում ենք տեղական մամուլից։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Սուլյանա քաղաքի մոտակայքում, որն էլ հենց համարվում է երկրաշարժից տուժած շրջան։
41 տուժածներից 35-ը հենց այս շրջանից են։ Նաև այս շրջանում են գրանցվել շենքերի ու տաճարների ավերածություններ։

