fbpx
Սպորտ

Վաղը կհանդիպեմ և կզրուցեմ Էրիկ Վարդանյանի հետ․ Բերեզովսկի

Ռուսական մամուլը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի «Փյունիկի» և Հայաստանի» հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երեք տարվա պայմանագիր կկնքի «Սոչիի» հետ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատեց ռուսական ակումբի և Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։

«Էրիկ Վարդանյանի տեղափոխության հարցով ինձ հետ չեն խորհրդակցել։ Ինձ համար ևս անակնկալ էր այս տրանսֆերը։ Հույս ունեմ, որ «Սոչիում» Էրիկը կկարողանա իրեն դրսևորել լավագույն կողմերից։ Վաղը կհանդիպեմ և կզրուցեմ Վարդանյանի հետ»,- նշեց լեգենդար դարպասապահը։

Հարցին, թե կշարունակի աշխատել ազգային հավաքականում Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո, 45-ամյա մասնագետը պատասխանեց այսպես․ «Կարծում եմ՝ այո»։

Աղբյուրը հիշեցնում է, որ 21-ամյա Վարդանյանը ոչ մարզական վարքի համար Հայաստանում որակազրկվել է կես տարով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ