Վահան Քերոբյանը կմնա տնային կալանքում

Հրապարակող՝

IMG_4488

Ամենադիտվածներ

Հակակոռուպցիոն դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում կայացրեց:

Նրան արգելվել է հյուրեր ընդունել, հեռախոսազանգեր կատարել ու նամակագրություն ունենալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով:

Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:

Նրա փաստաբանը մանրամասնել է, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:

Ամենաթարմ