fbpx
Էկո

Հայաստանում ամանորից հետո մինչև 50 միկրոնանոց պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

Ամանորից հետո՝ 2022 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունում արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը։

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ աշխարհում տարեկան շուրջ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում, որոնց մի մասն օվկիանոսում է կուտակվում, մյուս մասն էլ մնում ցամաքում ու զգալիորեն վնասում բուսականությանը, կենդանական աշխարհի և մարդու առողջությանը։

Ըստ աղբյուրի՝ տնտեսվարողների հետ աշխատանք է տարվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ