Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելք

Հրապարակող՝

Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելք

Ամենադիտվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելք։ Վալերիյ Օսիպյանը և Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էին համապատասխանաբար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները։ Նրանց մեղադրում են խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու մեջ, որոնք ուղեկցվել են բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ։

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2018 թ․ դեպքերից հետո նշանակվել էր ՀՀ ոստիկանապետ, սակայն 2019 թվականի սեպտեմբերին ազատվել էր այդ պաշտոնից և կարճ ժամանակով զբաղեցրել էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։

 

Ամենաթարմ