fbpx
Իրավական

Վալերիյ Օսիսպյանը հերքում է Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերքում է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի հայտարարությունը, թե որդուն սպանել են ոստիկանները։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այդ հայտարարությունը, ոստիկանապետը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ որտեղից, բայց դա իր երևակայությունն է, ընդհանրապես դա իրականությանը չի  համապատասխանում։ Եթե փաստեր ունենար, մեր զոհված գործընկերոջ հայրը, կարծում եմ՝ կհրապարակեր»:

Դիտարկմանը՝ թե, ըստ նրա, 30-ից ավելի փաստեր ունի, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ եթե ունի, ապա թող դրանցից մեկը հրապարակի:

Հիշեցնենք, որ Տեփանոսյանի հայրն որոշ ժամանակ առաջ ասել էր. «Միանշանակ այո, սպանել են ոստիկանները։ Ինչ ասել եմ, իմ ասածին տեր եմ, երկրորդ միտք չի կարա լինի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ