«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրում կատալոնական ակումբի և Բիլբաոյի «Աթլետիկի» միջև ոչ-ոքին (0:0):
«Բարդ խաղ էր, հատկապես՝ առաջին խաղակեսը: Մենք ակնկալում էինք, որ խաղն ավելի բարձր տեմպով կընթանար: Հոգնածությու՞ն: Եթե հաղթում ես, հոգնածությունն անհետանում է, իսկ եթե չես հաղթում, դա դառնում է խոչընդոտ:
Շատ լարված շաբաթ էր, բայց դա պատճառաբանություն չէ:
Մեսսիի մոտ ամեն ինչ կարգին է, նա խաղաց 100%-ով: Եթե նա խաղում է, ուրեմն վստահ է, որ լավ է:
Երկրորդ խաղակեսում «Աթլետիկը» շատ լավ հնարավորություն ունեցավ, ինչը մենք չունեինք:
Նախորդ շաբաթ մենք առաջինն էինք մրցաշարային աղյուսակում, այժմ էլ շարունակում ենք մնալ առաջինը: Եթե չեմ սխալվում, կշարունակենք գլխավորել աղյուսակը նաև հաջորդ շաբաթ»,- «կապտանռնագույնների» մարզչի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն:
Հաղորդում է armsport.am-ը։