Սպորտ

Վան Բաստենը քննադատել է Յունայթեդի ֆուտբոլիստներին՝ արհեստական խաղադաշտից բողոքելու համար

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս մարզիչ Մարկո վան Բաստենը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին՝ արհեստական խաղադաշտից բողոքելու համար:

Մանչեսթերցիները նեղսրտել են, որ ստիպված են եղել խաղալ «Ալկմարի» դեմ հանդիպումը արհեստական խոտածածկում:

«Իսկ ինչի՞ հասավ «Յունայթեդը»։ Նրանք 1:0 հաշվով հաղթեցին «Աստանային», 10-րդ տեղում են Անգլիայի Պրեմիեր լիգայում և խաղում են ֆուտբոլ, որի մասին չեմ ցանկանում խոսել: «Յունայթեդի» ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ են, որոնց գերազանց վճարում են։

Եվ նրանք ասում են, որ արհեստական դաշտում չպետք է խաղան։ Բավական է։ Բավական է խոսել այդ փչացած տղաների մասին։ Նրանք շատ գումար են ստանում, նրանցից ակնկալում են, որ իրենց կպահեն որպես պռոֆեսիոնալներ:

Նրանք չպետք է բողոքեն, որ խաղում են արհեստական դաշտում։ Իսկ եթե դուք նրանց թույլ եք տալիս բողոքել, ապա պարզապես աղմուկ եք ստեղծում»,- 54-ամյա Վան Բաստենի խոսքը մեջբերում է The Mirror-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ