Մ.թ.ա 105թ. հոկտեմբերի 6-ին Հռոմը կրեց իր ամենաողբերգական պարտություններից մեկը

Հրապարակող՝

Մ.թ.ա 105թ. հոկտեմբերի 6-ին Հռոմը կրեց իր ամենաողբերգական պարտություններից մեկը

Ամենադիտվածներ

«Հռոմեական կայսրությունը իր պատմության ընթացքում բազմաթիվ փառահեղ հաղթանակներ է տարել օրինակ 198թ. պարթևների դեմ կայացած Քտեսոիֆոնեյի ճակատամարտում, կամ 451թ. Կատալունյան դաշտերում Աթիլլայի գլխավորած բարբարոսների դեմ ճակատամարտում:

Սակայն Հռոմը նաև սարսափելի պարտություններ է կրել: Օրինակ Մ.Թ.Ա 53թ. Խառանի ճակատամարտը, որտեղ կտրեցին Կրասոսի գլուխը, 62թ. Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեական զորքը շրջապատվեց հայ-պարթևական ուժերի կողմից և նվաստացվեց, ինչպես նաև Մ.Թ.Ա 216թ. Կաննի ճակատամարտը, որտեղ կարթագենացի Հանիբալը ուղղակիորեն ջարդեց Տիրենցե Բարոնի տասնյակ հազարանոց զորքը: Այս շարքում տեղ ունի Մ.Թ.Ա 105թ. հոկտեմբերի 6-ին Ռոն գետի ափերին Կիմբրյան պատերազմների շրջանակներում (Մ.Թ.Ա 113-101թթ.) տեղի ունեցած Արաուզիոնեյի ճակատամարտը: Այն վարվում էր գերմանական ցեղերի դեմ: Ճակատամարտի նախօրեին գետի մոտակայքում առկա էին երկու հռոմեական բանակներ: Գնեոս Մաքսիմուսի և Քվինթուս Սկիպիոնի բանակները: Այս երկու զորավարները մեծ հեղինակություն ունեին հռոմեական արքունիքում և տանել չէին կարողանում միմյանց: Այնուամենայնիվ ճակատամարտից առաջ Գնեոս Մաքսիմուսը մի քանի անգամ առաջարկել էր մի կողմ դնել տարաձայնությունները և երկու բանակները միացնել իրար: Մեծամիտ Սկիպիոնը մերժել էր առաջարկները, որը աղետաբեր հետևանքներ ունեցավ հռոմեացիների համար: Ճակատամարտի ժամանակ կիմբրիացիները և Տեվտոնները Բոյորիգի գլխավորությամբ նախ ջարդեցին Սկիպիոնի բանակը, ապա անցան Գնեոս Մաքսիմուսի բանակին:

Արդյունքում ըստ հռոմեացի պատմիչ Լիցինիանոսի հռոմեացիների կորուստները հասնում էին 70 հազարի, իսկ Լիվիոսը նշում է 80 հազարի մասին: Սկիպիոնը որը հրաշքով ողջ էր մնացել վերադարձավ Հռոմ և արժանիորեն անարգանքի սյունին գամվեց: Նա զրկվեց քաղաքացիությունից և աքսորվեց Փոքր Ասիա: Կայսրությունում սգո օրեր հայտարարվեցին, որոնք առաջինն էին վերընշված Կաննի ճակատամարտից հետո:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2537083793007546

Ամենաթարմ