«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Արթուր Վանեցյանի հանրային կապերի գծով խորհրդականը բոլորիս հայտնի իրանագետն է։
Վստահ եմ՝ հենց նա է առաջարկել մամուլում սրսկել «Փաշինյանը բանագնացներ է ուղարկել Վանեցյանի մոտ, որ իշխանությունը նրան փոխանցի» լուրը։
Ինչու՞ եմ վստահ։ Շատ պարզ. իրականության հետ կապի այս աստիճան բացակայությունը, եթե կուզեք՝ աբսուրդայնությունը, հենց նրան է հատուկ։
Կարող էր նաև ավելացնել, որ թալիշները Ադրբեջանում ապստամբությունն ավարտելուց հետո գալու են մի ապստամբություն էլ Հայաստանում անեն»։
https://www.facebook.com/vahagn.aleksanyan.52/posts/421664268847214?__cft__%5B0%5D=AZWfWZqsTBYNfnDxu1MJfqADBloTKYE7v2cUX3WID3AfQPnmsknjSf8EYRWvBstuTX4cqUef1uBKaiWUKBrjbQl1Of34UOweRnW63Z_i7DrZrMvjyummKVHub1Lhv7RmrBE&__tn__=%2CO%2CP-R