Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ: Ազատվելու են նաև Դավիթ Տոնոյանը, Վալերիյ Օսիպյանը: Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ՀՀ ցանկացած քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրամանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեև շրջանառվում է նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը: Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան «Նավակ ճոճողի», ով չի թաքցնում իր հավակնությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

