Վարձու աշխատողները և ձեռնարկատերեը ապրիլի 10-ից կարող են դիմել մեկանգամյա աջակցության համար

Հարգելի՛ քաղաքացիներ, աջակցության ստանալու համար էլեկտրոնային դիմում լրացնելու հնարավորությունը կգործի 2020թ-ի ապրիլի 10-ից:

Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝

հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
հանրային սննդի ծառայություններ,
զբոսաշրջային ծառայություններ,
վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։

Օրինակ 1 Վերը նշված ոլորտի վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 100.000 դրամ, փետրվար ամսին՝ 110.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 105.000 դրամը գերազանցում է նվազագույն աշխատավարձի գումարը, իսկ միջին աշխատավարձի 50%-ը` 52.500 դրամը՝ ոչ, ապա աջակցությանչափը կկազմի 68.000 դրամ:

Օրինակ 2 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 200.000 դրամ, փետրվար ամսին՝ 200.000 դրամ: Միջին աշխատավարձի 50%-ը կկազմի 100.000 դրամ և նա կստանա հենց այդ չափով՝ 100.000 դրամ աջակցություն:

Օրինակ 3 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 10.000 դրամ, փետրվար ամսին՝ 40.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 25.000 դրամը, չի գերազանցում նվազագույն աշխատավարձի գումարը, ապա աջակցության չափը կկազմի 25.000 դրամ:

Օրինակ 4 Անհատ ձեռնարկատիրոջ 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը կազմել է 500.000 դրամ, աջակցության չափը կկազմի դրա 10%-ի չափով՝ 50.000 դրամ:

Աղբյուրը` online.ssa.am:

Ամենաթարմ