Վարժ հայերեն խոսող թութակը զարմացրել է թռչնաբաններին

Ամենադիտվածներ

Ամանորյա արձակուրդների ընթացքում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի անասնաբույժները թութակների մոտ մայրաքաղաքում արևոտ օրերի բացակայության պատճառով ուլտրամանուշակագույն ճառագայթների անբավարարությամբ պայմանավորված ջղաձգության նոպաներ են գրանցել, գրում է «Московский Комсомолец» թերթը: 

Անասնաբույժների խոսքով՝ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո թռչուններից շատերը սկսել են ոչ միայն ակտիվ խոսել, այլև ցույց տալ օտար լեզուների իրենց գիտելիքները:

Թութակներից մեկը, վարժ հայերեն խոսելով, զարմացրել է թռչնաբաններին: «Ըստ երևույթին՝ այն տանը, որտեղ ապրում է թռչունը, խոսում են այդ լեզվով»,- ասել է Մոսկվայի «Կանաչ թութակ» թռչունների համար նախատեսված հոսպիտալի տնօրեն Վլադիմիր Ռոմանովը:

Նա խորհուրդ է տվել թռչունների տերերին տարվա այս շրջանում առողջական խնդիրներից խուսափելու համար ուլտրամանուշակագույն լամպեր գնել և պարբերաբար թութակների համար արևային լոգանքներ կազմակերպել:

Ամենաթարմ