fbpx
Քաղաքականություն

Հայաստանի բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային․ Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում քննադատել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի շահերը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանին վարկաբեկելու ըննդիմության քայլերը։

«Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրեց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ:

Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն առիթով վարկաբեկեն իրենց իսկ ներկայացուցչին և դրանով օգնեն մեզ կամ այլոց:

Հայաստանի ներսում ամբողջովին հակառակ պատկերն է. այստեղ պետությունն ու իշխանությունն այդպես էլ ընդդիմության աչքում չեն տարանջատվում: Հիմա որ մեր պառլամենտում կամ մամուլում ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն մեր պետության ներկայացուցչին, ի՞նչ կարծիքի եք` դրանից ո՞վ է շահում. մի անգամ ասել եմ ու կրկնում եմ` միայն Թուրքիան:

Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային:

Անձնական և քաղաքական ճաշակը մի կողմ դրեք, երբ պետության հարցն է։ «Հայաստանը` ամեն ինչից վեր» սկզբունքը սա է պահանջում», – գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում՝ հունվարի 14-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ