ԱԻՆ-ը վարժանք կանցկացնի Արուճում․ գործարկվելու է տեղի շչակը

Հրապարակող՝

vigen sargsyan

Վաղը՝ ապրիլի 14-ին, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանքը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ վարժանքը մեկնարկելու է ժամը 12:00-ից։

Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է նաև բնակավայրում գտնվող շչակը։

Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։

Ամենաթարմ