Այսօր վրացի դերասան, երաժիշտ, սցենարիստ պրոդյուսեր, կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն անակնկալի է բերել Կիևի անցորդներին:
Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկով քայլելիս նկատել է երիտասարդի, ով «Мои года, моё богатство» երգն է կատարում, մոտենալով երիտասարդին հարցրել է, թե ինչո՞ւ է այդքան երիտասարդ տարիքում նման տխուր երգ կատարում և հետո խնդրել է «Аэродром»-ը նվագել: Ապա վերցրել է բարձրախոսը և սկսել է կատարել «Аэродром» երգը:
Արդյունքում փողոցով անցնողները անակնկալի են եկել, իսկ տեսանյութը տարածվել է համացանցում:

