Ի դեպ․ Վայ էն արժեքներին, որի համար կռիվ են տալիս անսկզբունք մորթապաշտները

Հրապարակող՝

,

miqayel nahapetyan

Ամենադիտվածներ

Նիկոլականության և հականիկոլականության մասին Միքայել Նահապետյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

2018-ին, երբ Շանթ Հարությունյանը դեռ բանտում էր` նրան առաջարկվում էր համաձայնել ձևական պրոցեդուրաներին ու ներումով ազատ արձակվել։
Բայց Շանթը մերժեց այդ տարբերակը, որովհետև ներում են նրան ով ընդունում է, որ հանցանք է կատարել, իսկ ինքը հանցանք չէր կատարել։ Արդյունքում նա մոտ կես տարի ավել նստեց քան կարող էր։ Մի՞թե չէր հասկանում որ այդպես կլինի, կամ կարո՞ղ է հաճույք էր ստանում զրկանքներ կրելուց. ո՛չ։ Բայց Շանթը, որպես էս քաղաքական դաշտում իմ ճանաչած շատ քիչ ասպետներից մեկը պատրաստ էր իր ճշմարտության ու արժեքների համար զրկանքներ կրել, զոհել սեփականը հանուն նրա, որ հաղթի հանրայինը։ Հանուն նրա, որ ապագա սերունդները նայելու օրինակ, հղվելու հենարան ունենան իրենց արժեքների համար հալածանքի ծանր ժամին։
Ու թեև առօրյա քաղաքականության շատ ու շատ հարցերում ես ու շատերը կարող ենք նրա հետ համաձայն չլինել, բայց մեր ընդհանուր այդ արժեքները դեռ երկար գոյություն կունենան։
Բայց սա Շանթն է։ Իսկ ո՞րն է նիկոլականությունը.
Նիկոլականությունն այն է, որ 2021-ին Գարեգին Բ-ն հիմնել է Մասյացոտնի թեմ, 2021-ին Գարեգին Բ-ն Գևորգ եպիսկոպոս Սարոյանին նշանակել է Մասյացոտնի թեմակալ առաջնորդ, բայց երբ Գարեգին Բ-ն որոշել է ազատել նրան այդ պաշտոնից` տեսեք-տեսեք «նա կաթողիկոս չէ, նրա որոշումները մեզ համար առոչինչ են»։ Շատախոսություն կենացներում բայց զրո զոհողություն սեփական գաղափարի համար։ Ճիշտը այն է` ինչը շահեկան է։ Ահա սա է նիկոլականությունը։
Վայ էն արժեքներին, որի համար կռիվ են տալիս անսկզբունք մորթապաշտները, վա՛յ էն հոգուն, որի մեջ արժեքը մեռած է։

Ամենաթարմ