Մադրդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Գավաթի առաջին կիսաեզրափակչի հանդիպումը (1:1):
«Մենք ավելի լավ խաղացինք ու ավելի շատ պահեր ստեղծեցինք: Ոչ-ոքին անարդար արդյունք էր: Այս ոչ-ոքին պետք է ծառայի մեզ տանը: Մենք պետք է դուրս գանք եզրափակիչ: Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» ուժեղացրեց տեմպը, բայց դա բնական է. չէ՞ որ նրանք խաղում էին տանը:
Մենք պետք է գոհ լինենք խաղով, բայց ոչ՝ արդյունքով»,- Marca-ին ասել է «սերուցքայինների» 27-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ հենց Վասկեսը հանդիպման մեկնարկից 6 րոպե անց խփեց խաղի առաջին ու «Ռեալի» միակ գոլը:
Հաղորդում է armsport.am-ը։