Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական վեցերորդ դասընթացը, որի գրանցումը Հայաստանի բոլոր մարզերում արդեն մեկնարկել է, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Տվյալագիտության և արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են և հասանելի՝
զորակոչի ենթակա տղաներին,
երիտասարդ աղջիկներին, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան, դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են կամավոր կամ պայմանագրային հիմունքներով մասնակցել ՀՀ ՊՆ-ի առաջարկած նախագծերին։
Դասընթացին մասնակցելու են թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարած դիմորդները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերելու տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտներին առնչվող գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն են ունենալու իրականացնելու խմբային ավարտական նախագծեր՝ նախապատրաստվելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությանը։
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 17-ը ներառյալ:
Մանրամասներին ու դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3wxGKiF և https://bit.ly/3LmTSg7