Ապրիլի 29-ին վեցհարկանի շենք է փլվել Չինաստանի Հունան կենտրոնական նահանգի Չանշա քաղաքում։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ՝ զոհերի ու տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։
Նշվում է, որ շենքի ընդհանուր մակերեսը կազմում Է մոտավորապես 800 քառակուսի մետր, առաջին հարկում տեղակայված են խանութներ, երկրորդում՝ հասակակական սննդի ձեռնարկություն, երրորդում՝ մասնավոր կինոթատրոն, 4-6-րդ հարկերում գտնվում Է ոչ մեծ հյուրանոց: