Այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 02:48-ին ահազանգ է ստացվել, որ Վեդիի Կոմիտասի փողոցում այրվում են փայտե չբնակեցված տնակ և բարձրավոլտ հոսանքի փայտե սյուն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վեդիի Գնունու փողոցում գտնվող փայտե ինքնաշեն տնակում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:59-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել են փայտե ինքնաշեն տնակ (մոտ 20 քմ), էլեկտրական սյուն (մոտ 5 գմ) և էլ հաշվիչը՝ մասնակի։