fbpx
Աշխարհ

Վենեսուելան հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները ձերբակալվել են

Վենեսուելայում երրորդ հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները ձերբակալվել են, պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է Noticias-ը:

«Մենք բացահայտել, ջախջախել և բռնել ենք ահաբեկչական խմբին, որը ցանկանում էր հարձակում իրագործել վենեսուելական հասարակության ու ժողովրդավարության դեմ»,- ասել է նա՝ չհստակեցնելով ձերբակալվածների թիվը:

Մադուրոյի խոսքով՝ կառավարության տապալման փորձը կազմակերպել էր երկրի ընդդիմությունը՝ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի և ԱՄՆ Սպիտակ տան համակարգմամբ: Մադուրոն պնդում է, որ իշխանության տրամադրության տակ են պահեստազորի զինվորականների ու ոստիկանների մասնակցությամբ կազմակերպիչների բանակցությունների «ավելի քան 56 ժամ տևողությամբ ձայնագրություններ», «որոնք ցանկանում էին իշխանության գալ արյունահեղության ու սպանությունների ճանապարհով»:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Ազգային ասամբլեայի նախագահն իր հերթին հերքել է հեղաշրջման փորձին մասնակցությունը: Դրանից բացի՝ նա հայտնել է, որ Կարակասում զինված մարդկանց խումբը փորձել է բռնել իր 2 աշխատակցին և տանել երկրի ռազմական հակահետախուզության վարչություն:

Չհաջողված հեղաշրջման փորձի մասին հայտնել էր Վենեսուելայի կապի ու տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը: Նրա պնդմամբ՝ դավադրության մասնակիցները պատրաստվում էին Մադուրոյին և նրա կնոջը սպանել, գրավել Կարակասում Լա Կառլոտա ռազմաբազան, կալանքից ազատել ընդդիմության կողմն անցած երկրի պաշտպանության նախկին նախարար Ռաուլ Բադուելին ու նրան հռչակել երկրի նախագահ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ