fbpx
Աշխարհ

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահն անձամբ կգնա մարդասիրական օգնության հետևից

Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է նախագահ, այսօր այցելելու է Կոլումբիայի հետ սահման, որպեսզի անձամբ ստանա և երկիր մտցնի մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնել է Interfax լրատվական գործակալությունը:

Օգնությունը հիմնականում ուղարկվել է ԱՄՆ-ից: Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն արգելել է ամերիկյան օգնության մուտքը երկիր: Զինվորական ստորաբաժանումները և անվտանգության ուժերը փակել են Կոլումբիայի հետ սահմանամերձ հատվածները:

«Եթե նույնիսկ նրանք մեզ վրա զենք ուղղեն, իսկ մենք սպառնալիքներ ստացել ենք, որ մեր ուղղությամբ ռետինե գնդակներ կարձակեն, նույնիսկ մեր կյանքին սպառնալիքներ ենք ստացել, միևնույն է, մենք չենք վախենա»,- հայտարարել է Գուաիդոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ