fbpx
Աշխարհ

Վենեսուելայի փոխնախագահը ԱՄՆ-ին բանակցության կոչ է արել

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կոչ է արել ԱՄՆ-ի կառավարությանը երկխոսության և բանակցությունների գործընթաց սկսել երկու երկրների միջև: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Միակ բանը, որը մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի կառավարությունից, ողջամտություն դրսևորելն է, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ դիվանագիտական կապուղներն ու երկխոսությունը վերականգնելը, այլ ճանապարհ չկա»,-հայտարարել է Ռոդրիգեսը:

Վենեսուելայի փոխնախագահի խոսքով՝ քանի որ ԱՄՆ-ն ձախողել է տապալել երկրի օրինական ու սահմանադրական կառավարությունը, իշխանությունների համար մնացել է մեկ ճանապարհ՝ երկխոսություն ու դիավանագիտական բանակցություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ