Վենեսուելայի իշխանությունները գրեթե ամբողջովին վերականգնել են էլեկտրամատակարարումը։
Երկիրն առանց լույսի էր մնացել մարտի 7-ին՝ երկրի խոշորագույն «Էլ Գուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով։
Առանց էլեկտրականության էին մնացել ավելի քան 20 նահանգներ։
Համատարած հոսանքազրկումների համար նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել էր ԱՄՆ-ին։ Նա հայտարարել էր, որ Վենեսուելան խավարի մեջ է ընկղմվել ՀԷԿ-ի վրա ամերիկյան կողմի իրականացրած դիվերսիայի հետևանքով։
Հիշեցնենք, որ զանգվածային հոսանքազրկումների պատճառով երեկ Վենեսուելայի խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի խնդրանքով արտակարգ դրություն էր սահմանել հանրապետությունում։

