Վենետիկի պատմական կենտրոն մուտքը կդառնա վճարովի

Հրապարակող՝

Վենետիկի պատմական կենտրոն մուտքը կդառնա վճարովի

Ամենադիտվածներ

Վենետիկի պատմական կենտրոն մուտքը 2020 թվականի հունվարի 1-ից վճարովի կլինի: Նման որոշում է կայացրել քաղաքի ջունտան՝ վարչական գործադիր մարմինը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Մուտքը վճարովի դարձնելու հնարավորությունը նախատեսված է պետբյուջեի մասին օրինագծով: Ենթադրվում է, որ հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի բարեկարգման, մասնավորապես՝ աղբի տարհանման համար, որը զբոսաշրջիկները թողնում են փողոցներում և հրապարակներում:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն ԶԼՄ-ներին հայտնել է, որ «պետք չէ շտապել», ու խոստացել է «մուտքի հարկ» սահմանել սեպտեմբերի 1-ից: Այժմ որոշումը կրկին հետաձգվել է, քանի որ ջունտան դադարեցրել է 2019-2021 թթ. քաղաքային բյուջեի համապատասխան հոդվածի գործողությունը:

Ամենաթարմ