Վենեսուելայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ում երկրի դեսպանատան ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Ռազմական գերատեսչությունում այդպես են գնահատել ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելու մասին կցորդ Խոսե Լուիս Սիլվայի հայտարարությունը։
ՊՆ թվիթերյան էջում Սիլվայի պաշտոնը հիշատակվում է անցյալ ժամանակով։
Մոսկվան Վենեսուելայում տեղի ունեցողն անվանել է օտարերկրյա պետությունների մասնակցությամբ քվազիհեղաշրջում։

