Ավարտվել են Վանաձորի 7-րդ դպրոցի վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները. ՏԿԵՆ

Հրապարակող՝

‘

Ամենադիտվածներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ արդեն շահագործման է հանձնվել Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումներով:

«Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում էր երեխաների ապահով անցումը` դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ-6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ամենաբանուկ հատվածներից մեկում:

Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար:
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով իրականացրել է վերգետնյա անցումի շինարարությունը: Այսուհետ 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոցը կհատեն առավել անվտանգ»:

Ամենաթարմ