fbpx
Հասարակություն

Ավարտվում է Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Հուլիսի 30-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ավարտական փուլում են գտնվում ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները”

«Շինաշխատանքները մեկնարկել էին 2020թ. օգոստոսին։

Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։ Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի տանող մուտքերը։

Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը նշում է, որ ճանապարհի հիմնանորոգումը նպաստում է գյուղի զարգացմանը, բնակիչների բարեկեցության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ