Անցած օրերին օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 1200 փախստական, տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1163 փախստական։ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 417 մարդ (125 կին, 213 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 746 մարդ (224 կին, 380 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 216 սիրիացի: