ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև Թուրքիայում անցկացվելիք դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորությունից։
Միրզոյանը նշեց, որ վերջանական որոշում այս առումով դեռևս չկա։
ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ սա միջազգային դիվանագիտական միջոցառում է և պետք է չէ այն դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։
Նա ասաց, որ այդ միջոցառմանը կարող է մասնակցել նաև Հայաստանը ու ինքն այդտեղ ոչ մի խնդիր չի տեսնում։