«Լայպցիգից» «Չելսի» տեղափոխված Տիմո Վերները խոսել է անգլիական ակումբ տեղափոխության մասին։
«Ուրախ եմ «Չելսի» տեղափոխվելու կապակցությամբ: Հպարտ եմ, որ նման հեղինակավոր ակումբում եմ հանդես գալու:
«Լայպցիգի» և թիմի երկրպագուներին ուզում եմ շնորհակալություն հայտնել անմոռանալի 4 տարվա համար: Դուք հիմա ընդմիշտ կմնաք իմ սրտում:
Անհամբերությամբ սպասում եմ եկող մրցաշրջանին, երբ հանդես կգամ նոր խաղընկերների կողքին` նոր մարզչի գլխավորությամբ: Մեզ հաջող ապագա է սպասվում», – ասել է Վերները: